Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Հակոբի Ղազարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Անդրանիկ Հակոբի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04302YTFFVLH, կադ. ծածկագիր՝ 04-093-0050-0008/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Տարոնիկ բնակավայր, Էջմիածնի փողոց, 2-րդ փակուղի, 16 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Հակոբի Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։