Այսօր: Հինգշաբթի, 15 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



15 մայիսի 2025 թ.

ԵԼԵՆԱ ՎԱԶԳԵՆԻ ՎԻՐԱԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով,որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Ելենա Վազգենի Վիրաբյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 39 շենք, 17 հասցեում  գտնվող  Ելենա Վազգենի Վիրաբյանին /ծնված 02․12․1963թ․/  սեփականության իրավունքով պատկանող /04-003-0033-0106կադաստրային ծածկագրով  բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2018 թվականին ինքնակամ կառուցված 11,7 քմ  մակերեսով նկուղը, 2018 թվականին ինքնակամ կառուցված 10,5 քմ  մակերեսով բնակարանը /1-ին հարկ/, ինքնակամ բացված թվով 1 դուռը և թվով 2 պատուհանը համաձայն «Ռաֆայել Մարգարյան Նորայրի» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և  հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023KPWDVC։

2. Նկուղ՝  11,7 x 0,1673 x  3000 = 5880 /հինգ հազար ութ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ

1-ին հարկ՝ 10,5  x 0,1673 x  3000 = 5270 /հինգ հազար երկու հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ

Ինքնակամ բացված 1 դուռը և 2 պատուհանը կկազմի 30000 / երեսուն հազար / ՀՀ դրամ

    1) Վճարման ենթակա գումարը կազմում է  41150 /քառասունմեկ հազար մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ

3 Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ելենա Վազգենի Վիրաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5689501a-e18c-4ada-b14b-b49d1787613a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner