Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Արգամ Զաքարյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 4-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Արգամ Զաքարյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի 3-րդ փողոցի 5 հասցեում (մինչև 45 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Արգամ Զաքարյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006749 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ծխախոտ)՝ 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ և 900335006731 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ոգելից)՝ 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։