Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Ջիվան Երջանիկի Սարգսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում Ջիվան Երջանիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 041123L9DNK2, կադ. ծածկագիր՝ 04-031-0093-0015/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Բամբակաշատ բնակավայր, 19-րդ փողոց, 1-ին նրբանցքի 3-րդ փակուղի, 9 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջիվան Երջանիկի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։