Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և սույն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Նորապատ բնակավայրի բնակիչ՝ Հովսեփ Կոլյայի Աբրահամյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի, 5-րդ փողոց, 50 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,0919 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1998 թվականին կառուցված 123,6 ք/մ բնակելի տան, 1998 թվականին կառուցված 33,00 ք/մ ծածկի նկատմամբ Հովսեփ Կոլյայի Աբրահամյանի /ծնված 26․01․1956թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Հովսեփ Կոլյայի Աբրահամյանի /ծնված 26․01․1956թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի, 5-րդ փողոց, 50 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,0919 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1998 թվականին կառուցված 123,6 ք/մ բնակելի տան, 1998 թվականին կառուցված 33,00 ք/մ ծածկի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0019 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-075-0057-0003/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հովսեփ Կոլյայի Աբրահամյանին /ծնված 26․01․1956թ․/։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովսեփ Կոլյայի Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։