Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Հովհաննես Ժիրայրի Վարդանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում Հովհաննես Ժիրայրի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04092YZ2FQJF, կադ. ծածկագիր՝ 04-020-0037-0031-, 0,04740 հա մակերեսով, առանձնացվող հատված 1/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք Արմավիր բնակավայր, 13-րդ փողոց, 1 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Ժիրայրի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։