Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ՝ Սամվել Գուրգենի Միրիմյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի, 16-րդ փողոց, 3 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,215 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1962 թվականին կառուցված 94,80 ք/մ բնակելի տան, 1962 թվականին կառուցված 0,84 ք/մ աստիճանի, 1962 թվականին կառուցված 81,97 ք/մ բնակելի տան, 1962 թվականին կառուցված 9,97 ք/մ աստիճանի, 1962 թվականին կառուցված 19,38 ք/մ բաց պատշգամբի նկատմամբ Սամվել Գուրգենի Միրիմյանի /ծնված 31․10․1962թ․/, Ռիտա Վոլոդիայի Խալաթյանի /ծնված 20․03․1962թ․/, Միրիմ Սամվելի Միրիմյանի /ծնված 02․09․1978թ․/, Քնարիկ Սամվելի Միրիմյանի /ծնված 17․12․1988թ․/ և Անդրանիկ Սամվելի Միրիմյանի /ծնված 31․12․1989թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Սամվել Գուրգենի Միրիմյանի /ծնված 31․10․1962թ․/, Ռիտա Վոլոդիայի Խալաթյանի /ծնված 20․03․1962թ․/, Միրիմ Սամվելի Միրիմյանի /ծնված 02․09․1978թ․/, Քնարիկ Սամվելի Միրիմյանի /ծնված 17․12․1988թ․/ և Անդրանիկ Սամվելի Միրիմյանի /ծնված 31․12․1989թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի, 16-րդ փողոց, 3 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,215 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1962 թվականին կառուցված 94,80 ք/մ բնակելի տան, 1962 թվականին կառուցված 0,84 ք/մ աստիճանի, 1962 թվականին կառուցված 81,97 ք/մ բնակելի տան, 1962 թվականին կառուցված 9,97 ք/մ աստիճանի, 1962 թվականին կառուցված 19,38 ք/մ բաց պատշգամբի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,015 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-020-0064-0013/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Սամվել Գուրգենի Միրիմյանին /ծնված 31․10․1962թ․/, Ռիտա Վոլոդիայի Խալաթյանին /ծնված 20․03․1962թ․/, Միրիմ Սամվելի Միրիմյանին /ծնված 02․09․1978թ․/, Քնարիկ Սամվելի Միրիմյանին /ծնված 17․12․1988թ․/ և Անդրանիկ Սամվելի Միրիմյանին /ծնված 31․12․1989թ․/։
4․ 2016 թվականին կառուցված 22,63 ք/մ բնակելի տունը, 2016 թվականին կառուցված 19,82 ք/մ բնակելի տունը, 2016 թվականին կառուցված 18,17 ք/մ անասնաշենքը և 2015 թվականին կառուցված 33,54 ք/մ անասնաշենքը համարրել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Գուրգենի Միրիմյանիին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։