Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մայիս Ավետիսի Մուրադյանի կողմից լիազորված անձ՝ Գարեգին Մկրտչի Մուրադյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 26-ի N 2865)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Մայիս Ավետիսի Մուրադյանին Մեծամոր համայնք, Նոր Արտագերս բնակավայրում 3-րդ փողոց, 23 բնակելի տուն հասցեում /կադ. ծածկագիր 04-072-0013-0010/ տալ գոյություն ունեցող կցակառույց շինության քանդման, կիսանկուղային հարկով նորի կառուցման, պարսպի և ծածկոցի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Մայիս Ավետիսի Մուրադյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 10 000 /տասը հազար/ դրամ տեղական տուրք` նախագծման թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մայիս Ավետիսի Մուրադյանի կողմից լիազորված անձ՝ Գարեգին Մկրտչի Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: