Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայսատանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետի 2025 թվականի օգոստոսի 06-ին կազմված թիվ 12 զեկուցագիրը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Քաղաքացի Վարդան Վարդանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․ Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Ս․Գալստյանին, հանձնարարել, քաղաքացի՝ Վարդան Վարդանյանին 2025 թվականի օգոստոսի 18-ին ժամը 11։30-ին հրավիրել Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։