Այսօր: Երեքշաբթի, 17 Փետրվարի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 384
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 փետրվարի 2026 թ.

0,0024 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 2340-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշմամբ, համաձայն  «Արմավիր-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի  և  հիմք ընդունելով  Սուրեն Գուրգենի Մկրտչյանի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Սուրեն Գուրգենի Մկրտչյանին /ծնված 15․09․1952թ․/  սեփականության իրավունքով պատկանող 0,0024 հա  բնակավայրերի  նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը ըստ (սեփ վկայական  N 08112024-04-0026, ծածկագիր 04-003-0035-0042)  «Արմավիր-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի հանդիսանում է  բնակավայրերի նպատակային նշանակության  խառը կառուցապատման  գործառնական նշանակության  հողամաս:

2Փոփոխված 0,0024  հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:

3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի  2025 թվականի դեկտեմբերի 11-ի «0,0024 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին» N 2340-Ա որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Գուրգենի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner