Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Զոհրաբ Բենավյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 29-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Զոհրաբ Բենավյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի 1-ին փողոցի 36 հասցեում (մինչև 40 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Զոհրաբ Բենավյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006491 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ծխախոտ)՝ 26 000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ և 900335214277 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ոգելից)՝ 26 000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։