Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ Մանյա Սարգսի Մարտիրոսյանին /ծնված 20․01․1953թ․/ ժառանգության իրավունքով պատկանող 0,09 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,09449 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,00449 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,00449 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-075-0041-0017/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Մանյա Սարգսի Մարտիրոսյանին /ծնված 20․01․1953թ․/ և Նառա Շուռայի Առաքելյանին /ծնված 08․12․1981թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Մանյա Սարգսի Մարտիրոսյանի /ծնված 20․01․1953թ․/ և Նառա Շուռայի Առաքելյանի /ծնված 08․12․1981թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանյա Սարգսի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։