Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հուլիսի 2024 թ.

ԱՃՈՒՐԴԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով     Հայաստանի     Հանրապետության     Հողային    օրենսգրքի  63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի N 90-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի հունիսի 21-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 1937-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի հուլիսի 23-ի  թիվ 1 և 2 արձանագրությունները 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած անշարժ գույքի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:

2.  Համայնքի վարչական սահմաններում՝ Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 1/2 հասցեում գտնվող 136,70քմ մակերեսով անշարժ գույքը /ծածկագիր 04-088-0026-0019-002-002/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Խորեն Պետրոսի Զաքարյանին, 6 240 000 /վեց միլիոն երկու հարյուր քռասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով:

3. Խորեն Պետրոսի Զաքարյանի կողմից վճարված 3 120 000 /երեք միլիոն հարյուր քսան հազար/ ՀՀ  դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:

4. Խորեն Պետրոսի Զաքարյանի  հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner