Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի N 90-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի հունիսի 21-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 1937-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի հուլիսի 23-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած անշարժ գույքի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Համայնքի վարչական սահմաններում՝ Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 1/2 հասցեում գտնվող 136,70քմ մակերեսով անշարժ գույքը /ծածկագիր 04-088-0026-0019-002-002/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Խորեն Պետրոսի Զաքարյանին, 6 240 000 /վեց միլիոն երկու հարյուր քռասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով:
3. Խորեն Պետրոսի Զաքարյանի կողմից վճարված 3 120 000 /երեք միլիոն հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4. Խորեն Պետրոսի Զաքարյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: