Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ֆլորա Խաչիկի Հարությունյանի կողմից լիազորված անձ Մարի Լևոնի Գասպարյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Ֆլորա Խաչիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04003GMYCZVK, կադ. ծածկագիր՝ 04-003-0059-0008 տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մեծամոր, 4-րդ թաղամաս, 44/1 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ֆլորա Խաչիկի Հարությունյանի կողմից լիազորված անձ Մարի Լևոնի Գասպարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։