Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 11-րդ փողոց, 4-րդ փակուղի, 1-ին բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,17002 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1972 թվականին կառուցված 161,3 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 63,5 քմ բնակելի տան բ/պ, 1972 թվականին կառուցված 24,0 քմ անասնագոմի նկատմամբ Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանի /ծնված 08․11․1973թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանի /ծնված 08․11․1973թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 11-րդ փողոց, 4-րդ փակուղի, 1-ին բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,17002 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1972 թվականին կառուցված 161,3 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 63,5 քմ բնակելի տան բ/պ, 1972 թվականին կառուցված 24,0 քմ անասնագոմի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,024 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0215-0006/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանին /ծնված 08․11․1973թ․/։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։