Տեղեկացնում ենք, որ ս/թ հոկտեմբերի 12-ին Մեծամոր քաղաքի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2024 թվականի բյուջետային ֆինասավորման ծրագրային հայտերի՝
- «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի համայնքապետարանի շենքի հարակից տարածքի բարեկարգման»,
- «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ք․ Մեծամոր, Ակնալիճ, Արմավիր, Ալաշկերտ, Այգեշատ, Արգավանդ, Գետաշեն, Երասխահուն, Եղեգնուտ, Հայկավան, Նորապատ, ՆորԿեսարիա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ բնակավայրերի գազաֆիկացման, Ակնալիճ բնակավայրի Զիարատ եզդիական տաճար տանող հատվածում գազատարի կառուցման և ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արազափ, Բերքաշատ, Մարգարա, Ջանֆիդա, Փշատավան բնակավայրերի գազաֆիկացման, Բերքաշատ բնակավայրի «Բերքաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տանող հատվածում գազատարի կառուցման»,
- «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 2-րդ և 9-րդ փողոցների կոյուղագծի փոխարինման, Նորապատ բնակավայրի 2-րդ, 9-րդ փողոցների և 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի ջրագծերի փոխարինման»,
- «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 3, Տանձուտ և Տարոնիկ բնակավայրերի մանկապարտեզների հարակից տարածքների բարեկարգման, Մեծամոր համայնքիԵրասխահունբնակավայրիմանկապարտեզի շենքի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման,Ակնալիճ բնակավայրի«Ակնալիճգյուղիմանկապարտեզ»ՀՈԱԿ-իհիմնանորոգման, Ջանֆիդա գյուղի «Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ջեռուցման»,
- «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Մեծամորի մշակույթի տան մեծ դահլիճի վերանորոգման, ջեռուցման համակարգի կառուցման և կահավորման, Մրգաշատ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման Ալաշկերտ բնակավայրի մշակույթի տան շենքի քանդման և կառուցման»,
- «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 13, 26 և 40 շենքերի տանիքների, 1-ին թաղամասի 2Բ1, 3Բ, 4Բ2, 5Բ, 6Բ2, 8Բ1 և 2-րդ թաղամաս 1Բ, 2Բ, 3Բ հարթ տանիքների վերանորոգման»,
- «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 2-րդ, 9-րդ փողոցների և 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի ճանապարհահատվածների ասֆալտապատում, մայթերի կառուցում և ջրահեռացման համակարգի կառուցման, Մրգաշատ բնակավայրի 9-րդ փողոցի ասֆալտապատման»,
աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում։ Մեծամոր համայնքի ղեկավարի հրավերով հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի և բնակավայրերի բնակիչներ, վարչական ղեկավարներ, ինչպես նաև կազմակերպությունների աշխատակիցներ։ Հանրային քննարկումը վարում էր Մեծամոր համայնքի ղեկավար՝ Վահրամ Խաչատրյանը՝ ներկայացնելով ծրագրերի ուղղությամբ տարված աշխատանքների և ծրագրերի դրական ազդեցության վերաբերյալ մանրամասնություներ։ Համայնքի ղեկավարն ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ՝ հավանություն և դրական կարծիք ծրագրերի կատարման վերաբերյալ։ |