Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 033–Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԹՈՆՔ ԳՅՈՒՂԻ ԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  102-րդ հոդվածի 3․2-րդ և 4-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 5-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Մեծամոր  համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Զարթոնք բնակավայրի 11–րդ փողոց 3 մանկապարտեզ հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N28062023-04-0076) 0,72547հա  մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 04-042-0032-0006)  և 694,3քմ մակերեսով շինությունը անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։

2 Օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։

3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

     

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner