Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Հակոբի Սարգսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Արմեն Հակոբի Սարգսյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր` 04032K3KR4ZE, կադ. ծածկագիր՝ 04-004-0013-0005 տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ակնալիճ բնակավայր, Հոկտեմբերյան փողոց, 34 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Հակոբի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։