Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Աննա Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի փետրվարի 13-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Աննա Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի 1-ին փողոցի 40 հասցեում (մինչև 50 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Աննա Խաչատրյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007523 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ծխախոտ)՝ 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ և 900335007531 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ոգելից)՝ 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։