Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Արա Հունանյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչներ Արա Հակոբի Հունանյանին, Մարինե Միքաելի Աթաբեկյանին, Ռաֆայել Արաի Հունանյանին, Դավիթ Արայի Հունանյանին, Սիրվարդ Արաի Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-067-0340-0001/ 0,84813 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (ծիրանենի-կորիզավոր)։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արա Հունանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։