Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ և հիմք ընդունելով Արմավիր քաղաքի բնակիչ՝ Ալիկ Աշոտի Սարգսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Ալիկ Աշոտի Սարգսյանին / ծնված 07․11․1989թ․ / սեփականության իրավունքով պատկանող Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 18/2/2 հասցեում գտնվող 0,0269 հա /կադաստրային ծածկագիր 04-003-0035-0060/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 386,4 քմ մակերեսով ռեստորանային համալիրի գործառնական նշանակությունը համարել որպես բնակելի շինություն։
2. Շինության համար չի պահանջվում շինարարության և /կամ/ քանդման թույլտվություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիկ Աշոտի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: