Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ներսես Ավետիսի Գալստյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում Ներսես Ավետիսի Գալստյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04152XAPQBHS, կադ. ծածկագիր՝ 04-040-0048-0004/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Երասխահուն բնակավայր, 17-րդ փողոց, 4 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ներսես Ավետիսի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։