Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և սույն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արևիկ բնակավայրի բնակիչ՝ Վահան Սերյոժայի Խաչատրյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի, Ս․ Խաչատրյան փողոց, 10 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1531 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1999 թվականին կառուցված 129,2 ք/մ բնակելի տան, 1999 թվականին կառուցված 10,0 ք/մ ծածկ, 1999 թվականին կառուցված 24,4 ք/մ նկուղի նկատմամբ Վահան Սերյոժայի Խաչատրյանի /ծնված 07․06․1972թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Վահան Սերյոժայի Խաչատրյանի /ծնված 07․06․1972թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի, Ս․ Խաչատրյան փողոց, 10 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1531 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1999 թվականին կառուցված 129,2 ք/մ բնակելի տան, 1999 թվականին կառուցված 10,0 ք/մ ծածկ, 1999 թվականին կառուցված 24,4 ք/մ նկուղի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ 2020 թվականին 46,8 քմ մակերեսով ինքնակամ կառուցված ավտոտնակը, 2022 թվականին 65,8 քմ մակերեսով ինքնակամ կառուցված արհեստանոցը, 2007 թվականին 103,6 քմ մակերեսով ինքնակամ կառուցված ծածկը, 2007 կառուցված 23,6 քմ մակերեսով ինքնակամ կառուցված սանհանգույցը, 2020 կառուցված 4,94 քմ մակերեսով ինքնակամ կառուցված պարիսպը, 2020 կառուցված 0,6 քմ մակերեսով ինքնակամ կառուցված պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Սերյոժայի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։