Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2024 թվականի մարտի 21-ի N Ն/ԱԿ-1/9636-2024 գրությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 1,09369 հա հողամասը (կադ. ծածկագիր 04-0036-0101-0093) նվիրաբերությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոն կառուցելու նպատակով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։