Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին մասի 35-րդ հոդվածի 23-րդ կետի 23.1 ենթակետով, «Տեղական տուրքի և վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և հիմք ընդունելով Համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ին N175-Ն որոշումը, ինչպես նաև «Արմինե Գալստյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 10-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Արմինե Գալստյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում համայնքի անվանումը որպես ֆիրմային անվանում օգտագործելու թույլտվություն
2. «Արմինե Գալստյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ֆիրմային անվանում օգտագործելու թույլտվության համար 900335007630 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։