Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ Մկրտիչ Վելիխանի Մկրտչյանի / ծնված 30.06.1975թ․ / սեփականության իրավունքով պատկանող 0,06 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,09147 հա, որից 0,00842 հա ընդհանուր օգտագործման, հողամասին կից ավել զբաղեցրած 0,012 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,012 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-004-0016-0020/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Մկրտիչ Վելիխանի Մկրտչյանի / ծնված 30.06.1975թ․ /։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Մկրտիչ Վելիխանի Մկրտչյանի / ծնված 30.06.1975թ․ /սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մկրտիչ Վելիխանի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։