Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1152-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2024 թվականի N 1152-Ա

ԱՃՈՒՐԴԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով     Հայաստանի     Հանրապետության     Հողային    օրենսգրքի  63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի  N 26-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի փետրվարի 23-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 836-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի մարտի 26-ի  թիվ 1 և 2 արձանագրությունները 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 0,21002 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:

2.  Համայնքի վարչական սահմաններում՝ Ալաշկերտ գյուղում  գտնվող գյուղատնտեսական  նշանակության  0,21002  հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-088-0200-0003/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Արուսյակ Աշոտի Խաչատրյանին, 100 000 /հարյուր  հազար/ ՀՀ դրամ արժեքով:

3.  Արուսյակ Աշոտի Խաչատրյանի կողմից վճարված 50 000 /հիսուն հազար/ ՀՀ  դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:

4.Արուսյակ Աշոտի Խաչատրյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner