Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հովակիմ Աշոտի Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 02-ի N 2953 )
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Հովակիմ Աշոտի Հովհաննիսյանին Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում՝ 12-րդ փողոց, 38/5 հողամաս հասցեում /կադ․ ծածկագիր 04-067-0151-0035/ տալ մեկ հարկանի առևտրի սպասարկման սրահի և գրասենյակի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Հովակիմ Աշոտի Հովհաննիսյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 30.000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեծամոր համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովակիմ Աշոտի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: