Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 200
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



17 հուլիսի 2025 թ.

ԱՐՏՅՈՄ ՂԱԶԱՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Արտյոմ Ղազարի Ղազարյանի  դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Զարթոնք բնակավայրի 10-րդ փողոց, 22 բնակելի տան հասցեում գտնվող  Արտյոմ Ղազարի Ղազարյանին /ծնված 25․11․1991թ․/ ըստ կտակի ժառանգության իրավունքով պատկանող /04-042-0015-0009/ կադաստրային ծածկագրով  բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2011 թվականին ինքնակամ կառուցված 132,8 քմ արտաքին  մակերեսով բնակելի տունը, 2020 թվականին ինքնակամ կառուցված 51,0 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը, 2020 թվականին ինքնակամ կառուցված 14,5 քմ  արտաքին մակերեսով խորդանոցը, 2020 թվականին ինքնակամ կառուցված 2,9 քմ  արտաքին մակերեսով զուգարանը, 2016 թվականին ինքնակամ կառուցված 4,6 քմ արտաքին մակերեսով ջրավազանը, 2015 թվականին ինքնակամ կառուցված 41,0 քմ մակերեսով ծածկը  համաձայն «Արայիկ Մելքոնյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և  հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023SQLBKY։

2. Բնակելի տուն՝  132,8 x 0,1028 x 10000 = 136600 /մեկ հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ

Ավտոտնակ՝ 51,0 x 0,1028 x 6000 = 31500  / երեսունմեկ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ

Խորդանոց՝ 14,5 x 0,1028 x 6000 = 8950 / ութ հազար իննը հարյուր հիսուն / ՀՀ դրամ

Զուգարան՝ 2,9 x 0,1028 x 6000 = 1790 / մեկ հազար յոթ հարյուր իննսուն / ՀՀ դրամ

Ծածկ՝ 41,0 x 0,1028 x 6000 = 25300 /քսանհինգ հազար երեք հարյուր / ՀՀ դրամ

 1) Վճարման ենթակա գումարը կազմում է 204140 /երկու հարյուր չորս հազար մեկ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ

3 Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․1995 թվականին կառուցված 266,7 քմ մակերսով ջերմոցը և 1995 թվականին կառուցված 6,6 քմ մակերեսով հավաբունը համարել որպես օրինական շինություններ։

5․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտյոմ Ղազարի Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2582c535-f0aa-4c01-8ab4-4c20b7bf2363



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner