Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժինների աշխատակիցների 2025 թվականի հոկտեմբերի 06-ին կազմված արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․«ԻԿՍ ՖԱՐՄԻՆԳ» ՍՊ ըներության կողմից ինքնակամ կառույց տեղադրելու համար հարուցել վարչական վարույթ։
2․ Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ Ս․Գալստյանին, հանձնարարել՝ «ԻԿՍ ՖԱՐՄԻՆԳ» ՍՊ ընկերության տնօրեն Խաչիկ Մհերի Սիմոնյանին /կամ ներկայացուցչին/ 2025 թվականի նոյեմբերի 17–ին ժամը 11։00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։