Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Աղասին Ղուկասի Ղուկասյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում Աղասին Ղուկասի Ղուկասյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04232SKV8WF7, կադ. ծածկագիր՝ 04-073-0017-0004/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նոր Կեսարիա բնակավայր, 12-րդ փողոց, 7 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աղասին Ղուկասի Ղուկասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։