Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 188
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 նոյեմբերի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՍԵՆ ՄՈՒՇԵՂԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողների կողմից 2025 թվականի  սեպտեմբերի 29-ին կազմված արձանագրության համաձայն՝ Արմավիր–Երևան Մ–5 ավտոճանապարհի 14–րդ կմ հատվածում, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի սկզբնամասում, հասարակական տրանսպորտի կանգառի հարևանությամբ, նույն բնակավայրի Հոկտեմբերյան փ․, 39շ․, բն․7 հասցեի բնակիչ Արսեն Մուշեղի Հովսեփյանը ոչ սահմանված վայրում, առանց համապատասխան թույլտվության իրականացնում է գյուղատնտեսական արտադրանքի՝ սոխի, ձմելուկի, խաղողի առևտուր, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162–րդ հոդվածի 1–ին մասով նախատեսված արարք է։

Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի՝ Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից՝ 2025 թվականի հոկտեմբերի 07-ին կայացվել է թիվ 1861-Ա որոշումը՝ քաղաքացի Արսեն Մուշեղի Հովսեփյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2025 թվականի հոկտեմբերի 07-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 12։00–ին հրավիրվել են վարչական վարույթով գործի լսումներ, որի վերաբերյալ «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով /ստացական՝LO129927401AM/ ծանուցում էր ուղարկվել Արսեն Մուշեղի Հովսեփյանին, սակայն ուղարկված փոստային ծանուցագրի հետադարձ ծանուցագիրը չի ստացվել։ Համաձայն «Հայփոստ» ՓԲԸ–ի բեռնային համարի ընթացքի՝ Արսեն Մուշեղի Հովսեփյանին ծանուցումը հանձնվել է 2025 թվականի հոկտեմբերի 11–ին ժամը 11։24–ին։ Փաստորեն, Արսեն Մուշեղի Հովսեփյանը պատշաճ ծանուցված լինելով, 2025 թվականի հոկտեմբերի 20–ին ժամը 12։00–ին նշանակված վարչական վարույթով գործի լսմանը չի ներկայացել։ 

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի  162-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։ 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 60-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում ակտի ընդունման մասին, նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1–ին մասով, 9–րդ հոդվածի 1–ին մասով, 10–րդ հոդվածով և 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետով,  59-րդ և 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Քաղաքացի Արսեն Մուշեղի Հովսեփյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1–ին  մասովով  նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 70․000 /յոթանասուն հազար/  ՀՀ դրամ գումարիի  չափով։

2.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:

3. Պարզաբանել նաև, որ սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն  երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով ՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության  Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան:

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner