Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած հանրային քննարկման արձանագրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով «Արտ Պլաս» ՍՊԸ-ի կողմից Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրում կրթահամալիրի կառուցման աշխատանքներին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |