Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով Ակնալիճ բնակավայրի բնակիչ՝ Նարեկ Արսենի Տեփանոսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Նարեկ Արսենի Տեփանոսյանին / ծնված 03․03․1997թ․ / սեփականության իրավունքով պատկանող Ակնալիճ բնակավայրի Արագածոտնի փողոց, 2/1 հասցեում գտնվող 0,0368 հա /կադաստրային ծածկագիր 04-004-0015-0042/ բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․ Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարեկ Արսենի Տեփանոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։