Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «ԴԱՎ-ՕԻԼ» ՍՊԸ-ի 2025 թվականի մայիսի 2-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «ԴԱՎ-ՕԻԼ» ՍՊԸ-ին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների , հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն: :
2. «ԴԱՎ-ՕԻԼ» ՍՊԸ-ն պարտավոր է 2025 թվականի ընթացքում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն համար 900335230075 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 133000 ( հարյուր երեսուներեք հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։