Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Կարլեն Խաչատուրի Սահակյանին /ծնված 06․01․1961թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,08 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,096 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,016 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,016 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-031-0098-0008/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Վաչագան Գառնիկի Սահակյանին /ծնված 06․01․1961թ․/ և Աննա Լենդրուշի Եղիազարյանին /ծնված 11․05․1973թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վաչագան Գառնիկի Սահակյանին /ծնված 06․01․1961թ․/ և Աննա Լենդրուշի Եղիազարյանին /ծնված 11․05․1973թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաչագան Գառնիկի Սահակյանի կողմից որպես լիազորված անձ՝ Կարլեն Խաչատուրի Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։