Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի բնակիչ Լուսիկ Գրավիչի Գալստյանին /ծնված 26․03․1970թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,57 հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 0,59990 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0299 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,0299 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-018-0117-0037/գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Լուսիկ Գրավիչի Գալստյանին /ծնված 26․03․1970թ․/ և Էդգար Գեղամի Գալստյանին /ծնված 19․04․1990թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Լուսիկ Գրավիչի Գալստյանի /ծնված 26․03․1970թ․/ և Էդգար Գեղամի Գալստյանի /ծնված 19․04․1990թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսիկ Գրավիչի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։