Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Լիլիա Ղադեմեանի կողմից լիազորված անձ՝ Տաթևիկ Արմայիսի Մանուկյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Լիլիա Ղադեմեանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր 04075H3U5ZNU, կադ. ծածկագիր՝ 04-075-0024-0038, 0.051հա մակերեսով/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նորապատ բնակավայր, 24-րդ փողոց, 5 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3..Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիլիա Ղադեմեանի կողմից լիազորված անձ՝ Տաթևիկ Արմայիսի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: