Այսօր: Երեքշաբթի, 10 Մարտի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 225
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 մարտի 2026 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 33-րդ, 43․1 կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 26-ի N224-Ն որոշումը․

                                                                                            ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող Արտաշար բնակավայրում գտնվող՝ Արտաշար 3-րդ փողոց, 3-րդ փակուղի 2/1 հասցեի / սեփականության վկայական N15112019-04-0043/   0,0894 հա հասարակական կառուցապատման նպատակային նշանակության հողամասի վրա / կադաստրային ծածկագիր՝ 04-024-0015-0031/ ինքնակամ կառուցված 321,5 քմ մանկապարտեզը և 29,3 քմ հուշարձանը՝ / ընդհանուր՝ 350,8 քմ/ շինությունների նկատմամբ ճանաչել Մեծամոր համայնքի սեփականության իրավունքը։

2․ Ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ինչպես նաև կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3․ Սույն որոշմանը կցել հողամասի հատակագիծը ինքնակամ կառույցի կառուցապատման մակերեսի չափով։

4․Սույն որոշման սահմանված իրավունքներն ենթակա են պետական գրանցման։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արաքսյա Սարգսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner