Տեղեկացնում ենք, որ ս/թ հունիսի 6-ին Մեծամոր քաղաքի մշակույթի տան փոքր դահլիճում Մեծամորի համայնքապետարանը կազմակերպել էր հանրային լսում՝ «Մեծամոր համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը» հաստատելու և կատարելու վերաբերյալ։
Մեծամոր համայնքի հրավերով հանրային քննարկամանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի և բնակավայրի բնակիչներ, ինչպես նաև Մեծամորի համայնքապետարանի աշխատակիցներ։
Հանրային քննարկումը վարում էր Մեծամոր համայնքի ղեկավար՝ Վահրամ Խաչատրյանը ներկայացնելով ծրագրի ուղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ մանրամասնությունները։
Համայնքի ղեկավարը ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ հավանության և դրական կարծիք կազմած «Միջնաժամկետ ծախսերի ծրագրերի» հաստատման և կատարման վերաբերյալ։