Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Անիկ Իվանի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրում Անիկ Իվանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04084AZH5RCK, կադ. ծածկագիր՝ 04-084-0008-0003/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ջրաշեն բնակավայր, 4-րդ փողոց, 6 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անիկ Իվանի Հովհաննիսյանի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։