Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Վահան Նորիկի Աղոյանի 2026 թվականի փետրվարի 17-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի մարտի 3-ի թիվ 03 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Ջանֆիդա բնակավայրի 4Փ, 27 տուն հասցեի բնակիչ Աիդա Գառնիկի Դանիելյանի (ծնված՝ 00․00․1949թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Աիդա Գառնիկի Դանիելյանի (ծնված՝ 00․00․1949թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել նրա որդուն՝ Վահան Նորիկի Աղոյանին (ծնված՝ 15․06․1974թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Նորիկի Աղոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։