Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Մարինա Ալբերտի Աղաջանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Մարինա Ալբերտի Աղաջանյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04192QHUBSCA, կադ. ծածկագիր՝ 04-067-0115-0001/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 5-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 7 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարինա Ալբերտի Աղաջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։