Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Թեվոս Ներսեսի Կարապետյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Թեվոս Ներսեսի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04192VTZV6U7, կադ. ծածկագիր՝ 04-067-0180-0008/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 18-րդ փողոց, 7 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թեվոս Ներսեսի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։