Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Գրիգոր Էդիկի Կարապետյանի 2026 թվականի հունվարի 15-ի դիմումը և Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի հունվարի 15-ի թիվ 01 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի 19 փողոց, 3 տուն հասցեի բնակիչ Գրիգոր Էդիկի Կարապետյանին (ծնված՝ 14․12․1978թ․ խնամարկայլ) թույլատրել վաճառել իր անգործունակ ճանաչված եղբոր՝ Հովհաննես Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արմավիրի մարազ, գյուղ Երասխահուն, 39 փողոց, թիվ 8 տնամերձ (0,131 հա) հողամասը։
2․ Գրիգոր Էդիկի Կարապետյանին (ծնված՝ 14․12․1978թ․ խնամարկայլ) թույլատրել վաճառել իր անգործունակ ճանաչված եղբոր՝ Հովհաննես Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արմավիրի մարազ, գյուղ Երասխահուն, 19 փողոց, 3/1 հողամասը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Էդիկի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։