Այսօր: Երեքշաբթի, 17 Փետրվարի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 575
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 027-Ա
 

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
0,0437 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ կետով, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշմամբ, համաձայն  «Արմավիր-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի, 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N698-Ն որոշմամբ հաստատված N 2 Հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետով, և հիմք ընդունելով Կալիկ Արթուրի Ավետիսյանի 2026 թվականի փետրվարի 17-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում «ԿԱԼԻԿ» ՍՊԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող 0,0437 հա  հողամասը ըստ  սեփ վկայական  N 2600382-ի հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը  (ծածկագիր 04-071-0056-0010-ից) համաձայն  «Արմավիր-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի հանդիսանում է  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության  գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության  հողամասի:

2․ Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի Մաշտոցի փողոց, 17  հասցեում  գտնվող «ԿԱԼԻԿ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող  0,0437 հա  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության  գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 04-071-0056-0010-ից) սխալմամբ կադաստրային քարտեզում փոխանցվել և հաշվառվել է որպես Մեծամոր համայնքի սեփականություն, սակայն այդ հողամասի նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերում հաստատող փաստաթղթեր և  հողամասը հանդիսանում է որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության  գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության գործառնական նշանակության հողամաս՝ «ԿԱԼԻԿ» ՍՊԸ-ին սեփականություն:

3․Փոփոխված 0,0437 հա  հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner