Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 686-րդ և 687-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարողի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 3-րդ թաղաաս, 14/1 հասցեում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 1,0898 հա հողամասի վրա կառուցված 8940,97քմ մակերեսով ջրավազանը (կադ. ծածկագիր՝ 04-003-0006-0034-001, սեփ. վկայական N 07062024-04-0093) անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրել «Սինեմա Թաուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ նկարահանման հրապարակ կառուցելու համար:
2. «Սինեմա Թաուն» ՍՊԸ-ի հետ կնքել տարածքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |