Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Կարապետ Գևորգի Մարտիրոսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Կարապետ Գևորգի Մարտիրոսյանին նվիրատվության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 040325PDVM54, կադ. ծածկագիր՝ 04-004-0036-0022/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Ակնալիճ բնակավայր, Բարեկամության փողոց, 80 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Գևորգի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։