Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի բնակիչ Կարապետ Հայրապետի Կարապետյանին /ծնված 10․04․1962թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,16 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,2029 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,032 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,032 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-039-0139-0050/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Կարապետ Հայրապետի Կարապետյանին /ծնված 10․04․1962թ․/, Գոհարիկ Վաչագանի Հակոբյանին / ծնված 13․01․1963թ․/, Արայիկ Կարապետ Կարապետյանին / ծնված 18․11․1989թ․/, Աննա Կարապետի Կարապետյանին / ծնված 20․10․1987թ․/, Թեհմինե Կարապետի Կարապետյանին / ծնված 14․06․1984թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Կարապետ Հայրապետի Կարապետյանին /ծնված 10․04․1962թ․/, Գոհարիկ Վաչագանի Հակոբյանին / ծնված 13․01․1963թ․/, Արայիկ Կարապետ Կարապետյանին / ծնված 18․11․1989թ․/, Աննա Կարապետի Կարապետյանին / ծնված 20․10․1987թ․/, Թեհմինե Կարապետի Կարապետյանին / ծնված 14․06․1984թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Հայրապետի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։